Բարի գալուստ
Էքսկուրսիոն սպասարկում
Նկարիչներ
Նորություններ
Պատկերասրահ
Մեր կոնտակտները


Նորություններ

22.04.05 Նկարիչների Միության դահլիճում տեղի է ունեցել...

2005թ. դեկտեմբերին լույս է տեսել...
Rate My Site




     Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծվեց 1972 թ. Հենրիկ Իգիթյանի կողմից, որը առ այսօր հանդիսանում է թանգարանի տնօրեն: Թանգարանի ստեղծման գործում Հ. Իգիթյանը մեծ աջակցություն ստացավ Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Գ. Հասրատյանից, ինչպես նաև 60-ական թվականների հայ լավագույն նկարիչների կողմից: Որպես մասնագիտացված մոդեռն արվեստի թանգարան հայ մշակույթի այս օջախը դարձավ առաջինը ոչ միայն նախքին Սովետական Միության տարածքում, այլ նաև ողջ սոցիալիստական ճամբարում: Հետագա 20 տարիների ընթացքում այս թանգարանը մնում էր ժամանակակից արվեստի միակ կենտրոնը վերը նշված ռեգիոնում: Թանգարանը բացվելուց հետո այն միանգամից դարձավ մեր մայրաքաղաքը այցելող պաշտոնական հյուրերի և զբոսաշրջիկների սիրված վայրը: Թանգարանի առաջին էքսպոզիցիան լիովին կազմված էր 60-ական թվականների ինչպես Հայաստանում այնպես էլ սփյուրքում բնակվող ժամանակակից հայ նկարիչների գործերից, որոնք վերջիններս մեծ սիրով նվիրաբերեցին մոդեռն արվեստի օրրանին: Սոցիալիստական ռեալիզմի մենաշնորհի պայմաններում մոդեռն արվեստը արգելված էր իր բոլոր արտահայտումներով: Այդիսկ պատճառով կառավարության կողմից ոչ մի ֆինանսական օգնություն չէր ցուցոբերելով մշակույթի այդ օջախին: Այսպիսով թանգարանը կայացավ շնորհիվ հայ նկարիչների նվիրատվությունների: 60-ականների սերունդը, մասնավորապես, Մինաս Ավետիսյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Մարտին Պետրոսյանը, Հակոբ Հակոբյանը, Վրույր Գալստյանը, Գայանե Խաչատուրյանը, Էլիբեկյան եղբայրները, Հարություն Գալենցը, Ռուդոլֆ Խաչատրյանը, Աշոտ Բայանդուրը և այլն այսօր նույնպես կազմում են թանգարանի ցուցադրության հիմնական առանցքը: Այժմ թանգարանի հավաքածուն համալրվել է երիտասարդ սերնդի աշխատանքներով որոնց թվում կարելի է նշել Սարգիս Համալբաշյանի, Արթուր և Արարատ Սարգսյանների, Մարինե Դիլանյանի, Ալբերտ Հակոբյանի, Սամվել Բաղդասարյանի, Արևիկ Արևշատյանի, Ռուբեն Գրիգորյանի, Կամո Նիգարյանի, Սոնա Բանոյանի, Տիգրան Մատուլյանի և այլոց գործերը: Նշված նկարիչները այսօր մեծ համբավ են վայելում ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտ երկրներում ուր մշտապես հանդես են գալիս իրենց անհատական ցուցահանդեսներով:
     2004թ. բարերար Գրիքոր Մուրադյանի կողմից թանգարանը ստացավ ամերիկաբնակ ճանաչված նկարիչ և քանդակագործ Էմիլ Կազազի աշխատանքները: Մայրաքաղաքի տարբեր ցուցասրահներում ("Ակադեմիա" և "Գևորգյան" և այլն), Հայաստանի Նկարիչների Միության դահլիճներում ժամանակակից արվեստի թանգարանի կողմից հաճախակի կազմակերպում են ինչպես անհատական այնպես էլ խմբակային ցուցահանդեսներ:
     Հուշագրավ է թանգարանի տպագրական գործունեությունը: Հենրիկ Իգիթյանի գլխավորությամբ թանգարանի աշխատակազմը վերջին տարիներին հրատարակեց մի շարք ալբոմներ` "Քոչար", "Ա. Բաժբեուկ-Մելիքյան", "Հովնաթանյանից Մինաս", "Թանգարան", "Հայակական գունապնակ I", "Հայակական գունապնակ II", ինչպես նաև 80-ականների նկարիչների անհատական կատալոգներ: Այժմ տպագրության են պատրաստվում "Մինաս Ավետիսյան", "Վրույր Գալստյան", "Աշոտ Հովհաննիսյան" ալբոմները և "Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան" կատալոգը:
     Այսօր սովորականի պես ժամանակակից արվեստի թանգարանը սպասում է իր այցելուներին, որոնք ժամանակակից արվեստի նմուշներին ծանոթանալու հետ մեկտեղ կարող են ստանալ նաև մասնագիտական մեկնաբանության հայերեն, ռուսերոն և օտար լեզուներով:



Click to visit Modern Art Gallery...
   
Rambler's Top100 Current Position