I. ՀՀ գործող Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ երաշխավորված հարցեր.
1. Դադարեցնել քաղաքական հետապնդումները եւ բռնությունները: Ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին.
2. Վերացնել (կարճել) «Արդարություն» դաշինքի եւ նրա համախոհների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը.
3. Ապահովել երկրի բոլոր քաղաքացիների Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքը.
4. Ապահովել խաղաղ հանրահավաքների եւ ցուցարարների նկատմամբ պետության անունից ուժ չգործադրելու իրական երաշխիքներ.
5. Ապահովել ՀՀ Հանրային հեռուստատեսության եթերով իրավիճակին համարժեք, հավասարակշռված տեղեկատվության եւ քարոզչության հեռարձակումը: ՈՒղիղ եթերաժամ տրամադրել ընդդիմության տեսակետները ներկայացնելու համար.
II. Կատարված օրինախախտումների համար պատասխանատվության հարցեր.
6. Պատասխանատվության ենթարկել 2003թ. սկզբից կիրառվող ընտրական եւ դատաիրավական կեղծիքների կազմակերպիչներին.
7. Պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին ահաբեկելու միջոցով նրանց կողմից իրենց կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելուն ուղղված պետական մարմինների անունից կիրառված ապօրինությունների եւ բռնարարքների կազմակերպիչներին.
8. Բացահայտել եւ պատասխանատվության ենթարկել ապրիլի լույս 13-ի ոստիկանական բռնարարքների կազմակերպիչներին եւ իրագործողներին.
III. ՀՀ Ազգային Ժողովի ընթացակարգերով քննարկման ենթակա հարցեր.
9. Մինչեւ ՀՀ ԱԺ բնականոն աշխատանքների վերականգնումը հետաձգել հանրահավաքները եւ ցույցերը կանոնակարգող օրինագծի քննարկումն ու ընդունումը.
10. Որպես ուղղակի ժողովրդավարությամբ քաղաքացիական համաձայնության հասնելու գործուն միջոց համատեղ քննարկել եւ ընդունել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ օրինականացված վստահության հարցով ՀՀ հանրաքվեի անցկացումը երաշխավորող միջոցառումների ծրագիր.
Մենք համոզված ենք, որ իշխանության թեւերի տարանջատման սկզբունքի կիրառմամբ, իշխանական կոալիցիայի կողմից քաղաքական կամքի եւ ինքնուրույնության, ինչպես նաեւ գործադիր իշխանությունում նրանց ներուժի գործադրմամբ հնարավոր է իրականացնել ընդդիմադիր եւ կոալիցիոն կուսակցությունների փոխհամաձայնեցված այնպիսի քայլեր, որոնք կբերեն ներքաղաքական առճակատման նվազեցմանը, ուժային դաշտից իրադարձությունների աստիճանական տեղափոխմանը քաղաքական, իսկ հետագայում նաեւ պետա-իրավական հարթություն եւ Սահմանադրությամբ նախատեսված ուղղակի ժողովրդավարության՝ հանրաքվեի ճանապարհով հանգել կեղծված ընտրությունների արդյունքում հարուցված ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը:
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ք. Երեւան 26 ապրիլի 2004թ.
Բանավեճի համար հրավիրում եմ «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ֆորում