Գործիքի ուղղումների էջում դուք կարող եք տեսնել
բոլոր փնտրման կայքերի աշխատանքային հասցեները և փնտրման համար
կիրառվող անհրաժեշտ պարամետրերը։ Փնտրման
կայքերի ցուցակի ընտրակոճակների միջոցով կարող եք փոխել ընթացիկ
լռելյայն փնտրման կայքը։
Փնտրման կայքի հասցեի տողը աշխատում է
ինքնալրացմամբ և օգնում՝ հեշտությամբ գտնել ձեր նախընտրած փնտրման
կայքի հասցեն։ Ընդհանրապես այն որոշելու համար բավական է կայքի
փնտրման տողում ներմուծել որևէ բառ և տեսնել՝ ինչ հասցե է
ձևավորում կայքը։
Օրինակ
www.port.am
փնտրման կայքը մեր գործիքում ավելացնելու համար, էջի փնտրման
տողում գրենք «test»
բառը և կտեսնենք, որ կայքը վերադարձնում է.
http://www.port.am/search.asp?place=1&query=test
հասցեն։ Այստեղից
«test»-ը մեր բառն է իսկ նախորդողը հասցեն։
Հիմա անհրաժեշտ է այդ հասցեն ներմուծել գործիքի ուղղումների հասցեի
տողում, ընտրել կոդավորումը, տալ անվանում փնտրման կայքի համար և
վերջ։
Ավելացնելու համար փնտրման կայքերի ցուցակին
անհրաժեշտ է սեղմել «Ավելացնել» կոճակը։
Իրարից տարբերվելու համար փնտրման կայքերը
ունեն պատկերակներ։ Դուք կարող եք տալ նոր պատկերակի հասցեն՝
ներմուծելով այն համապատասխան տողում(«Զննարկել»)։ Եթե դուք չեք
ներմուծում նոր պատկերակի հասցե կամ այն սխալե լինում գործիքը
ինքնուրույն ավելացնում է՝ ինչպես ցույց է տրված նկարում։
Դուք կարող եք փոփոխել ձեր ներմուծած փնտրման
կայքի պարամետրերը՝ փոփոխությունից հետո սեղմելով «կիրառել»։
Նոր կամ նախկին փնտրման կայքերի աշխատանքը դուք
կարող եք ստուգել սեղմելով «Տեստ»։ Այդ ժամանակ որպես փնտրման բառ
կուղարկվի «տեստ» կամ «test»
համապատասխանաբար UTF-8
կամ ANSI
կոդավորումների դեպքում։
Վերջավորությունների տողը նախատեսված է այնպիսի
կայքերի համար, որոնք վերջում էլ են պարամետրեր ավելացնում։
Այդպիսի կայքի օրինակ է
www.yahoo.com-ը։
Ամեն պահի դուք կարող եք ջնջել ձեր ներմուծած
փնտրման կայքի հասցեն՝ ընտրելով ցուցակից և սեղմելով «Ջնջել»։
«Պատմություն» կոճակը նախատեսված է ներմուծված
փնտրման հիմնաբառերի ողջ ցուցակը տեսնելու համար։ Այստեղ դուք
կարող եք ընտրելով ջնջել անցանկալի հիմնաբառերը ինքնալրացման
ցուցակից ու հիշողությունից։ Բնականաբար հնարավոր է «Ջնջել
բոլորը»։
Առանձին հիմանաբառերը ջնջելու համար կարիք չկա
բացել այս պատուհանը. դուք կարող եք այդ
անել նաև հենց մուտքագրման պատուհանում։
  |