Free Messengers Stuff

  Ավելացնել ընտրացանկում   

Գլխավոր Բաժիններ

» Նախաբան

» Որոնում

» Հ. Տ. Հ.

» Հետադարձ Կապ

HTML- Ուսուցում
Օգտակար բեռնումներ
WEB - Օրինակներ
Մեդիա
Հղումներ

Հաշվիչներ

 

rating.am

    Մեդիա \ Լիրիկաներ \


   .:: Ռ. Հախվերդյան -  Խոսքեր ::.
 

 

Ծեր գնչուհին բախտ կարդաց

Իմ հայացքի մեջ մոխրացած,

Նա կիսաձայն ինձ շշնջաց

Որ Ես ճամփորդ եմ ուշացած:

 

Որ իմ գնացքն արդեն մեկնել է

Ես ուշացել եմ նրանից,

Ով որ իմ սիրտը գողացել է

Արդեն հեռու է ինձանից:

 

Որ ընկերներս հեռացել են

Սիրելիներս էլ չկան,

Նույնիսկ մոտիկ բարեկամներս

հոգեհացիս հազիվ թե գան:

 

Եւ ես հանում եմ Իմ երգերը

Մանկության մութ ձեղնահարկից,

Որտեղ իրերն ու նրանց դերը

Թաքնված են մեծերից:

 

Իսկ մանկությունը մի թռչուն է

Թելով կապված մեր սրտերից,

Թելը պոկվում է նա թռչում ու

Հեռանում է մեզանից…

 

X 2

Իսկ մանկությունը մի թռչուն է

Թելով կապված մեր սրտերից,

Թելը պոկվում է նա թռչում

Հեռանում է մեզանից:

 

Իսկ մենք խաղում ենք մեր դերերը,

Իսկ ես հոգնել եմ էտ խաղից,

Մենք թաքցնում ենք մեր մտքերը

Մենք, թաքնվում ենք իրարից:

 

-Ես քեզ սիրում եմ,-Էս խոսքերը

Դուրս են խաղի կանոններից,

Ես ձեզ թողնում եմ իմ այս դերն ու

Հեռանում եմ էս խաղից…

 

-Ես քեզ սիրում եմ,- Էս խոսքերը

Դուրս են խաղի կանոններից,

Ես շպրտում եմ Ձեզ իմ դերն ու

Հեռանում եմ Ձեզանից…

 

Ես թաքցնում եմ իմ երգերն

Իմ մանկության կտուրներից,

Կողքիս բոլոր իմ ընկերներն են,

Բոլոր տղերքըմեր թաղից:

 

Երգերիս բունն աղավնատունը,

Ես դատարկում եմ երգերից,

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ է նրանց տունը,

Թելով կապված մեր սրտերից:

 

X2

Երգերիս բունն աղավնատունը,

Ես դատարկում եմ երգերից,

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ է նրանց տունը,

Թելով կապված մեր սրտերից…

 

Քո իսկական սիրահարները

Քեզ լքեցին իմ Երեւան,

Անտեր ու դուզ մուրացկանները

Դարձան Քեզ տեր ու տիրական:

 

«Ես քեզ սիրում եմ»,- Էս խոսքերը,

Ասում եմ Քե՛զ Իմ Երեւան,

Արժե հասնել աշխարհի ծերը,

Որ էս բառերը հասկանան…

 

«Ես քեզ սիրում եմ»,- Էս խոսքերը,

Ասում եմ Քե՛զ Իմ Երեւան,

Արժե հասնել աշխարհի ծերը,

Որ էս բառերը հասկանան…

 

X2

Ծեր գնչուհին բախտ կարդաց

Իմ հայացքի մեջ մոխրացած,

Նա կիսաձայն ինձ շշնջաց

Որ Ես ճամփորդ եմ ուշացած:

 

Որ իմ գնացքն արդեն մեկնել է

Ես ուշացել եմ նրանից,

Ով որ իմ սիրտը գողացել է

Արդեն հեռու է ինձանից:

 

Որ ընկերներս հեռացել են

Սիրելիներս էլ չկան,

Նույնիսկ մոտիկ բարեկամներս

հոգեհացիս հազիվ թե գան: