Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի
և
Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի

ՈՐՈՇՈԻՄԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ -Ի ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«««
    Հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա և արձագանքելով հայ ժողովրդի՝ բոնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ ԵՆ.
    1. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում Է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը՝ հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի նստաշրջանների, ինչպես նաև մարզի բնակչության լիազոր - ներկայացուցիչների 1989 թվականի օգոստոսի 16-ի համագումարի և Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի որոշումներում։
    2. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբադի լիազոր - ներկայացուցիչների համագումարը և նրա ընտրած Ազգային խորհուրդը որպես մարզի ներկայումս գործոդ միակ օրինական իշխանություն։
    3. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը։ Լեռնային Ղարաբադի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները։
    4. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը ստեղծում են համատեղ հանձնաժողով (իր աշխատանքային ապարատով)՝ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումն իրագործելու ուղղությամբ գործնական քայլեր մշակելու համար։
    5. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը պարտավորվում են ներկայացնել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության ազգային շահերը։
    6. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին և ԼՂԻՄ-ի Ազգային խորհրդի նախագահությանը հանձնարարվում է գործադրել սույն որոշումից բխող բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ իրականացնելու համար Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական, տնտեսական և մշակութային կաոուցվածքների իրական միաձուլումը միասնական պետական-քաղաքական համակարգում։
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի
նախագահության նախագահ՝ Հ. ՈՍԿԱՆՅԱՆ
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի
նախագահության քարտուղար՝ Ն. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի
նախագահ՝ Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
1 դեկտեմբերի 1989 թվականի, քաղաք Երևան

N 1650-XI.
Հ ԽՍՀ ԳԽՏ 1989/23
ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածներ, հարցազրույցներ,
վերլուծություններ,
այլ նյութեր ինտերնետում


Ինչպես կապվել

Name:   Հրանտ Խաչատրյան
Email:   HrantK@FreeNet.am