Շքամուտք

01/12/06

Home
Գրադարանի մասին
Գրադարան
Ծրագրեր
Հղումներ

 

Բարի գալուստ իմ գրադարան...

Ենթադրելով, որ այս էջի ամենահիմնական և ամենահավատարիմ այցելուն լինելու եմ ես ինքս, կարծում եմ կեղծավորություն արած չեմ լինի եթե մաքուր սրտով  հայտարարեմ, որ ուրախ եմ այս հերթական այցելության համար։ Մյուս կողմից, եթե այցելուն ես ինքս չեմ, ինչը թերևս քիչ հավանական է, սակայն, նկատի առնելով մարդկային թիթիզության անսահմանությունը, չի բացառվում, որ դու լինես իմ լավ ընկերը, վստահված անձը, կամ էլ մարդ որին ուզում եմ ցույց տալ, թե ես «ինչե՜ր» կարող եմ անել... /մի տեսակ հոգնեցի ինձանից, իսկ դու՞.../

Ինչևէ, քանի որ դու արդեն այստեղ ես, կարող ես գոնե պատշաճությունը պահպանելու համար մի քիչ մնալ, մի երկու լինկերի հետևել /հղումը մի տեսակ ազգային ժողովրդական link բառին չի ուզում փոխարինած լինել/։ Չի բացառվում, որ մի երկու օգտակար գիրք կարողանաս այստեղ ճարել։ Կամ եթե այդպիսին չկա, հուշիր, թե ինչ կուզենայիր այստեղ տեսնել։ Կփորձեմ օգնել։

Դու դեռ այստե՞ղ ես... այս քոսոտ էջի վրա՞... դե ներս համեցի, կամ էլ չքվիր այստեղի՛ց...

Օգտակար հղումներ

Լարեք ձեր կիթառը

Չգիտեմ սա էս էջում ինչ կապ ունի... բայց ինձ շուտ շուտ պետք է գալիս... այնպես որ առայժմ թող մնա։

Հավելում գրադարանում

Հասարակություն

Իմ գրադարանից օգտվելու առաջին նախապայմանն այ այս ծրագիրն է՝ Հաալի Ռիդեռը։ Ահավոր հարմար այս ծրագրի շնորհիվ դու կկարողանաս ցանկացած էլեկտրոնային գիրք կարդալու պրոցեսը դարձնել հաճելի և օգտակար։

  • Go.Icq.Com - դե ոնց ասեմ... ինձ նման մարդկանց համար, որքեր կյանքի մեծ մասն անցկացնում են ինտերնետ մտած, կենդանի մարդկային շփումն էլ հաճախ բավարարվում է ICQ-ի կարգի զիզի-պիզի բաներով... :)) Հիշեցնեմ, որ իմ ICQ-ի համարն է՝ 167878001։
 

Լուրեր

Home | Գրադարանի մասին | Գրադարան | Ծրագրեր | Հղումներ

This site was last updated 01/12/06