01/12/06 |
|
Բարի գալուստ իմ գրադարան...Ենթադրելով, որ այս էջի ամենահիմնական և ամենահավատարիմ այցելուն լինելու եմ ես ինքս, կարծում եմ կեղծավորություն արած չեմ լինի եթե մաքուր սրտով հայտարարեմ, որ ուրախ եմ այս հերթական այցելության համար։ Մյուս կողմից, եթե այցելուն ես ինքս չեմ, ինչը թերևս քիչ հավանական է, սակայն, նկատի առնելով մարդկային թիթիզության անսահմանությունը, չի բացառվում, որ դու լինես իմ լավ ընկերը, վստահված անձը, կամ էլ մարդ որին ուզում եմ ցույց տալ, թե ես «ինչե՜ր» կարող եմ անել... /մի տեսակ հոգնեցի ինձանից, իսկ դու՞.../ Ինչևէ, քանի որ դու արդեն այստեղ ես, կարող ես գոնե պատշաճությունը պահպանելու համար մի քիչ մնալ, մի երկու լինկերի հետևել /հղումը մի տեսակ ազգային ժողովրդական link բառին չի ուզում փոխարինած լինել/։ Չի բացառվում, որ մի երկու օգտակար գիրք կարողանաս այստեղ ճարել։ Կամ եթե այդպիսին չկա, հուշիր, թե ինչ կուզենայիր այստեղ տեսնել։ Կփորձեմ օգնել։ Դու դեռ այստե՞ղ ես... այս քոսոտ էջի վրա՞... դե ներս համեցի, կամ էլ չքվիր այստեղի՛ց...
|
Լուրեր |
This site was last updated 01/12/06