FireFox Community Edition 1.0.6

 

Գլխավոր Էջ
Ծրագրեր
Իմ մասին
Գրականություն

 


Նկարագրությունը

FireFox Community Edition 1.0.6 Windows և Linux օպերացիոն համակարգերի համար լոկալիզացվել է Open Source Armenia թիմի կողմից։

Firefox-ը ծրագրային մասով մեր կողմից փոփոխության չի ենթարկվել։ Մենք կատարել ենք լոկալիզացման համար նախատեսված ֆայլերի թարգմանություն և հավաքել տեղակայման փաթեթի մեջ։ Նրանք, ովքեր չեն ցանկանում լիովին տեղակայել մեր թողարկած տարբերակը կարող են օգտագործել մեր պատրաստած հայերեն լեզվի ընդլայնման փաթեթը։

Ծրագրի տեղակայման փաթեթում թարգմնվել են՝

  • բուն ինտերֆեյսը (գլխավոր և երկխոսության պատուհանները)

  • DOM տեսուչը

  • JavaScript Console

  • Օգնությունը

Ընդլայնման փաթեթը տեղակայելու համար անհրաժեշտ է ընդամենը Firefox-ի միջոցով բացել այն որպես ֆայլ և ծրագիրը, անպայման, ձեր կողմից տեղակայման հավաստիացում ստանալու դեպքում, կտեղակայի ընդլայնումը։ Վերագործարկումից հետո ծրագրի ինտերֆեյսը և Օգնությունը կլինեն հայերեն։

Ողջ ծրագրի շրջանակում հայերենի արտապատկերման տառատեսակը որոշվում է գրանշանների կոդավորումների ցանկից։ Այն ձևակերպված է, Unicode կոդավորման Sans-Serif ոճի Sylfaen տառատեսակով։ Փոփոխելու համար գնացեք Գործիքներ/Ընտրանքներ… պատուհանի Ընդհանուր շերտի Տառատեսակներ և Գույներ… պատուհանը, կոդավորումը ընտրեք Unicode և Sans-Serif տառատեսակը փոխարինեք ձեզ համար ավելի գերադասելիով։ Արդյունքը տեսնելու համար վերագործարկեք ծրագիրը։

Եթե դուք տեղակայել եք Հայերեն լեզվի ընդլայնման փաթեթը, և ժամանակավորապես, առանց այն հեռացնելու, ուզում եք վերադառնալ նախկին լեզվին՝ ենթադրենք անգլերենին, ապա դուք պետք է կատարեք հետևյալ քայլերը՝

  1. Firefox-ի հասցեի տողում մուտքագրեք about:config, սեղմեք Գնալ կամ Enter

  2. Բացված ծրագրի հիմնական պարամետրերի վերևի զտիչի տողում մուտքագրեք general.useragent.locale։ Մկնիկով կրկնակի կտտացրեք պարամետրի տողի վրա և հայտնվող պատուհանի արժեքի տողում մուտքագրեք en-US։

  3. Վերագործարկեք Firefox-ը։

Սկզբունքորեն հնարավոր է Firefox-ի մեջ ունենալ մի քանի լեզուների փաթեթներ և մեկից մյուսին կարելի է անցնել առանց ծրագրի վերատեղադրման։

 

Դուք կարող եք բեռնել՝

Firefox Community Edition 1.0.6 Windows-ի համար

Firefox Community Edition 1.0.6 Linux-ի համար

Հայերեն լեզվի փաթեթը Firefox-ի համար

 

 

Գլխավոր Էջ | Thunderbird | FireFox | OpenOffice | Հայերենի ակտիվացում | Ռուսերեն Ստեղնաշար | Հայերեն ստեղնաշար | Ընդլայնված Փնտրում