OpenOffice.org 1.1.0 հայերեն տարբերակ

 

Գլխավոր Էջ
Ծրագրեր
Իմ մասին
Գրականություն

 

 

Նկարագրությունը

OpenOffice.org 1.1.0 Windows-ի համար և OpenOffice.org 1.1.1 Linux-ի համար լոկալիզացվել է Open Source Armenia թիմի կողմից։

Այստեղ ես ուզում եմ ներկայացնել մեր կողմից կատարված աշխատանքը, որը առանձնացնում է մեր hy.openoffice.org նախագիծը հիմնական OpenOffice.org կողմից ներկայացվող փաթեթից։

Ծրագիրը հնարավորություն ունի կատարել հայերենի ուղղագրության ստուգում։ Այս մոդուլը կազմված է հիմնական բառարանի կիրառության և լրացուցիչ, օգտագործողի կողմից սահմանվող բառարանի օգտագործման միջոցով։ Այս տարբերակում ստուգող ալգորիթմներն ու բառարանը շատ տիպական են սակայն լուծված են հիմնական սկզբունքային խնդիրները, որոնք հնարավորություն են տալիս կատարելագործել և զարգացնել My Spell մոդուլը թե՛ ծրագրի շրջանակներում և թե՛ առանձին։

Ծրագրի ինտերֆեյսի հիմնական տառատեսակ է սահմանված Sylfaen-ը։ սակայն դուք կարող եք փոխարինել ձեր ցանկանցած որևէ այլ Unicode տառատեսակով։ Ավելի մանրամասն կարդացեք ծրագրի փաթեթի Օգնությունում։

Ինքնաուղղման մոդուլը նույնպես ունի համապատասխան հնարավորություն հայերենի սպասարկման համար և կան մի քանի տիպական վրիպակների ու թերացումների լուծումներ, որոնք ներկայացվում են ցուցակով։ Դուք կարող եք ձեր ցանկությամբ ավելացումներ կատարել այդ ցուցակում։

Ինքնալրացման մոդուլը հնարավորություն է տալիս խմբագրման ընթացքում ինքնաշխատ լրացնել նախկինում մուտքագրված բառերը։

Տեքստի խմբագրման ընթացքում ծրագիրը հայերեն կոնտեքստի դեպքում ճանաչում է հայերեն կետադրությունը։ Մասնավորապես, կետը միջակետ է իսկ երկու կետը վերջակետ, այսինքն երկու կետից հետո մուտքագրվող բառի առաջին տառը ինքնաշխատ դառնում է մեծատառ։

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք նախագծի պաշտոնական էջը՝ hy.openoffice.org։

 

Դուք կարող եք բեռնել՝

OpenOffice.org 1.1.0 Windows-ի համար, հայերեն տարբերակ

OpenOffice.org 1.1.0 Windows-ի համար, անգլերեն տարբերակ

OpenOffice.org 1.1.1 Linux-ի համար, հայերեն տարբերակ

OpenOffice.org 1.1.1 Linux-ի համար, անգլերեն տարբերակ

 

Գլխավոր Էջ | Thunderbird | FireFox | OpenOffice | Հայերենի ակտիվացում | Ռուսերեն Ստեղնաշար | Հայերեն ստեղնաշար | Ընդլայնված Փնտրում