Thunderbird Community Edition 1.0.6

 

Գլխավոր Էջ
Ծրագրեր
Իմ մասին
Գրականություն

 

 

Նկարագրությունը

Thunderbird Community Edition 1.0.6 Windows և Linux օպերացիոն համակարգերի համար լոկալիզացվել է Open Source Armenia թիմի կողմից։

Thunderbird-ը ծրագրային մասով մեր կողմից փոփոխության չի ենթարկվել։ Մենք կատարել ենք լոկալիզացման համար նախատեսված ֆայլերի թարգմանություն և հավաքել տեղակայման փաթեթի մեջ։ Նրանք, ովքեր չեն ցանկանում լիովին տեղակայել մեր թողարկած տարբերակը կարող են օգտագործել մեր պատրաստած հայերեն լեզվի ընդլայնման փաթեթը։

Ընդլայնման փաթեթը տեղակայելու համար Ընդլայնումներ գործիքում սեղմեք Տեղակայել և ընտրեք ընդլայնումը։ Վերագործարկումից հետո հայերեն լեզուն կակտիվանա։

Ողջ ծրագրի շրջանակում հայերենի արտապատկերման տառատեսակը որոշվում է գրանշանների կոդավորումների ցանկից։ Այն ձևակերպված է, Unicode կոդավորման Sans-Serif ոճի Sylfaen տառատեսակով։ Փոփոխելու համար գնացեք Գործիքներ/Ընտրանքներ… Տառատեսակներ շերտը, կոդավորումը ընտրեք Unicode և Sans-Serif տառատեսակը փոխարինեք ձեզ համար ավելի գերադասելիով։ Արդյունքը տեսնելու համար վերագործարկեք ծրագիրը։

Եթե դուք տեղակայել եք Հայերեն լեզվի ընդլայնման փաթեթը, և ժամանակավորապես, առանց այն հեռացնելու, ուզում եք վերադառնալ նախկին լեզվին՝ ենթադրենք անգլերենին, ապա Ընդլայնումներ գործիքում Հայերեն լեզվի փաթեթի տողի վրա մկնիկով աջ կտտացրեք և բացվող ընտրացանկից ընտրեք Արգելել։ Վերագործարկումից հետ դուք կտեսնեք նախկին լեզուն։

Սկզբունքորեն հնարավոր է Thunderbird-ի մեջ ունենալ մի քանի լեզուների փաթեթներ և մեկից մյուսին կարելի է անցնել առանց ծրագրի վերատեղադրման։

 

Դուք կարող եք բեռնել՝

Thunderbird Community Edition 1.0.6 Windows-ի համար

Thunderbird Community Edition 1.0.6 Linux-ի համար

Հայերեն լեզվի փաթեթը Thunderbird-ի համար

 

 

Գլխավոր Էջ | Thunderbird | FireFox | OpenOffice | Հայերենի ակտիվացում | Ռուսերեն Ստեղնաշար | Հայերեն ստեղնաշար | Ընդլայնված Փնտրում